Միջազգային

Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում դադարեցնել անօրինական ռազմական ներկայությունը Սիրիայում

2 րոպեի ընթերցում

Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում դադարեցնել անօրինական ռազմական ներկայությունը Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում անհապաղ դադարեցնել անօրինական ռազմական ներկայությունը Սիրիայում և երկրի թալանը: Այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չէր ընդունել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման շուրջ բանաձևը, որով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին կոչ Է արվում ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայից: Փաստաթղթին կողմ էր քվեարկել 103 օրենսդիր, դեմ՝ 321-ը։

«Սիրիական ճգնաժամը շուտով կբոլորի իր 13 տարին, այն հանգեցրել Է առնվազն 350 հազար մարդու մահվան, ևս 14 միլիոն մարդ մարդասիրական օգնության խիստ կարիք ունի: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն առաջվա պես կարծում է, որ դեռ վաղ է զորքերը դուրս բերել, և մտադիր չԷ դադարեցնել իր անօրինական ռազմական ներկայությունը Սիրիայում», - ասել է Մաո Նինը։

Նա նշել է, որ «Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին՝ իրապես հարգել մյուս պետությունների ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, անհապաղ դադարեցնել անօրինական ռազմական ներկայությունը Սիրիայում և երկրի թալանը»:

Դրա հետ մեկտեղ դիվանագետը կոչ է արել ԱՄՆ-ին՝ չեղարկել անօրինական միակողմանի պատժամիջոցները Սիրիայի դեմ, ինչպես նաև վերջ դնել արհեստական կերպով հումանիտար աղետ ​ստեղծելուն ու խորացնելուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում