Միջազգային

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հայտարարել է ռազմական տեխնիկայի փոխարինման անհրաժեշտության մասին

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հայտարարել է ռազմական տեխնիկայի փոխարինման անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության ֆոնին Միացյալ Թագավորության բանակի ռազմական տեխնիկան փոխարինման կարիք ունի։

«Մենք պետք է արդիականացնենք բանակը... Բանակը հնացել է մոտ 15 տարի առաջ, և մենք իսկապես պետք է այն փոխարինենք. բանակի տեխնիկան, այլ ոչ թե մարդիկ փոխարինման խիստ կարիք ունեն»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Ուոլեսն ասել է Conservative Home տեղեկատվական պորտալի պաշտպանության և անվտանգության վերաբերյալ համաժողովին:

Նա հավելել է՝ Ուկրաինայում հակամարտությունը բրիտանական բանակի արդիականացման նախագծերի իրականացման արագացում է պահանջում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում