Միջազգային

ԱՄՆ-ն այսօր կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն այսօր կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմը մարտի 3-ին կհայտարարի Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Վաղը Միացյալ Նահանգները կհայտարարի Ուկրաինային օգնության հերթական փաթեթի մասին», - ասել է նա հինգշաբթի օրը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։

Քիրբիի խոսքով՝ «փաթեթը կներառի, առաջին հերթին, զինամթերք, որն ուկրաինացիներին անհրաժեշտ կլինի արդեն իսկ ստացած սպառազինությունների համակարգերի, այդ թվում՝ HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգերի և հրետանու համար»:

Քիրբին նաև նշել է, որ Վաշինգտոնում մարտի 3-ին Ջո Բայդենի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպման ընթացքում կքննարկվեն այն բոլոր կարիքները, որ Ուկրաինան կունենա առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում