Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն Է տվել ռեկորդային 50 մլրդ դոլարի ռազմական բյուջեին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատն այսօր քվեարկել է ռազմական բյուջեի նախագծի օգտին, որը նախատեսում Է 2023 ֆինանսական տարում երկրի պաշտպանության կարիքների համար հատկացնել ռեկորդային 50 միլիարդ դոլար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

2023 ֆինանսական տարվա նախագիծը նախատեսում է նախորդ տարվա համեմատությամբ ռազմական ծախսերի 20 %-ով աճ։ Միևնույն ժամանակ, պետական ​​բյուջեի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 836 միլիարդ դոլար: Նախագիծը սպասում է խորհրդարանի վերին պալատի՝ Խորհրդականների պալատի հավանությանը:

Ճապոնիայի խորհրդարանը պետք է վերջնականապես հաստատի բյուջեն մինչև մարտի վերջը։ Associated Press գործակալության տվյալներով՝ 1,55 միլիարդ դոլար նախատեսվում Է ԱՄՆ-ից 1600 կմ հեռահարությամբ Tomahawk թևավոր հրթիռների գնման համար։

Եվս 830 մլն դոլար պետք է ծախսվի այդ հրթիռների արձակման համակարգչային ծրագրերի և սարքավորման, տեխնոլոգիաների փոխանցման և անձնակազմի վերապատրաստման վրա:

Անցած երկուշաբթի օրը Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հաստատել էր, որ Տոկիոն ցանկանում է 400 Tomahawk հրթիռ գնել։

2023 ֆինանսական տարում պաշտպանական ծախսերի աճը Տոկիոյի առաջին քայլը կդառնա առաջիկա հինգ տարվա ընթացքում պաշտպանական ծախսերի ավելացման ուղղությամբ. այդ խնդիրների համար ցանկանում են հատկացնել շուրջ 315 միլիարդ դոլար:

AP-ն նշում է, որ Տոկիոն, մտադրվելով պաշտպանական ծախսերը հասցնել մինչև ՀՆԱ-ի 2%-ի, ցանկանում է համապատասխանել ՆԱՏՕ-ի նմանատիպ չափանիշին: Այս պլանի իրագործման դեպքում ամենամյա պաշտպանական ծախսերը կհասնեն 73 միլիարդ դոլարի, և Ճապոնիան ռազմական բյուջեի մեծությամբ աշխարհում երրորդ երկիրը կդառնա ԱՄՆ-ից և Չինաստանից հետո:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա