Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, որը կտաքանա 7-15 աստիճանով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին, մարտի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
«Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին, մարտի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդացեք հոդվածը` Русский