Սպիտակ տունը հայտարարել է Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները 460 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթ կտրամադրի Կիևին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է Սպիտակ տունը:
Ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է զինամթերք HIMARS-ի համար, 155 մմ և 120 մմ արկեր հրետանու համար: Այս մասին ևս հայտնել է Սպիտակ տունը:
Կարդացեք հոդվածը` Русский