1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում փետրվարի 12-ի և 13-ի ցերեկը, 15-16-ին՝ առանձին շրջաններումսպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի14-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
«Քամին՝ հյուսիսարևմտյան 4-6 մ/վրկ: Փետրվարի 13-ին, 15-16-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում փետրվարի 12-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 13-14-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։