Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում իրավիճակը ծանր է. սիրիական Կարմիր Մահիկն օգնություն է առաջարկել ընդդիմությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպիտակ սաղավարտներ» խմբավորումը, որը պաշտոնապես հայտնի է որպես «Սիրիայի քաղաքացիական պաշտպանություն» և գործում է Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, հայտարարել է, որ հարյուրավոր մարդիկ դեռ գտնվում են փլատակների տակ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպիտակ սաղավարտների» գրառումը Twitter-ում:

Խումբը հաղորդում է ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններում ավելի քան 790 զոհի և 2200 վիրավորի մասին՝ հավելելով, որ զոհերի թիվը զգալիորեն կավելանա:

CNN-ը հաղորդում է, որ Սիրիայի Արաբական Կարմիր Մահիկի կազմակերպության ղեկավար Խալեդ Հբուբաթին պատրաստակամություն է հայտնել ՄԱԿ-ի միջոցով անմիջապես օգնություն ուղարկել ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներ,այդ թվում՝ Իդլիբ: Կազմակերպությունը հիմնականում գործում է Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներում և տեղակայված է մայրաքաղաք Դամասկոսում:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով հազարավոր շենքեր են փլուզվել, այդ թվում՝ հիվանդանոցներ, դպրոցներ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակ Ջեյմս Էլդերը Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ սա տարածաշրջանում տեղի ունեցած ամենահզոր երկրաշարժն է վերջին գրեթե 100 տարվա ընթացքում: Էլդերը հավելել է, որ ամենախոցելին սիրիացի տեղահանված փախստականների ընտանիքներն են, որոնք բնակվում են երկրի հյուսիս-արևմուտքում՝ ժամանակավոր կացարաններում: Նրանց վիճակն է՛լ ավելի է բարդանում խոլերայի համաճարակի և եղանակային ցուրտ պայմանների պատճառով:

Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3549-ի, վիրավորներինը՝ 22 168-ի։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1602-ի, վիրավորներինը՝ 3649-ի:

Հայերեն

Ջենսեն Հուանգը վերականգնվել է NVIDIA-ի գլխավոր տնօրենի պաշտոնում

Հայաստանում տնտեսական ակտիվությունն ինն ամսում աճել է 6,9 տոկոսով․ Համաշխարհային բանկի զեկույցը

Արևշատ-Դիտակ ճանապարհը նոյեմբերի 24-ին և 25-ին ժամանակավորապես փակ կլինի

Զելենսկին ՆԱՏՕ-ին անդամակցությունը համարում է ավելի հուսալի անվտանգության մեխանիզմ, քան դաշինքի 5-րդ հոդվածի օրինակով երաշխիքները

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետ

Էստոնացի դիվանագետը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Տալլինի կողմից սահմանային անցակետերը փակելու որոշման պատճառով

Մոլդովայի նախագահն արժանացել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Կանայք՝ հանուն խաղաղության և անվտանգության» մրցանակի. Moldpres

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

Նիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողների գործադուլ է սկսվել

Բելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետո