1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես ժամը 17։27-ի դրությամբ տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, Արագածոտնի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա էմերկասառույց, իսկ Արմավիրի, Արարատի մարզերում, Գավառ, Սևան, Վարդենիս, Աբովյան, Եղվարդ, Թալին, Արագած, Աշտարակ, Ապարան և Արթիկ քաղաքներում տեղում էձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ ՓԾ ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբաց էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։