Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հունվարի 22-ի ցերեկը Լոռու և Տավուշի մարզերի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։

«Հունվարի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայերեն Русский