Հասարակական

Առաջիկա օրերին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։

Հունվարի 21-ի ցերեկը, 22-ին Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։

Հունվարի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում