Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, որը կտաքանա 3-8 աստիճանով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հունվարի 15-ի ցերեկը, 16-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 15-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8, Արարատյան դաշտում և դրա նախալեռնային շրջաններում՝ 3-5աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հունվարի 15-ի ցերեկը, 16-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայերեն Русский