Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն սպառել է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ռազմական պաշարները. Ստոլտենբերգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինային ցույց տրվող օգնությունն սպառել է ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների ռազմական պաշարները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության հռչակագրի ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«ՆԱՏՕ-ի դաշնակից երկրները և ԵՄ անդամները սպառել են պաշարները՝ օգնություն ցույց տալով Ուկրաինային: Բայց դա ճիշտ քայլ էր, որովհետև խոսքը վերաբերում է նաև մեր անվտանգությանը, ուստի մենք, անշուշտ, պետք է օգտագործենք մեր հնարավորությունները, մեր պաշարները և ռազմամթերքը՝ Ուկրաինային օգնելու համար», - ասել Է նա՝ հավելելով, որ Ուկրաինային օգնելն ավելի կարևոր է, քան ռազմական պաշարների հարցում ՆԱՏՕ-ի չափանիշներին պետությունների համապատասխանությունը: Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն համակարգում են զենքի արտադրությունը մեծացնելու ջանքերը։

«Խոսքը վերաբերում Է արտադրության ծավալների մեծացմանը ԵՄ այն երկրներում, որոնք մտնում են ՆԱՏՕ-ի կազմի մեջ, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներում, որոնք ԵՄ անդամ չեն: Մենք ուղղակիորեն փոխգործակցում ենք արտադրողների հետ, և նրանք մեծացնում են արտադրությունը, որպեսզի մենք կարողանանք պահպանել և նույնիսկ ավելացնել օգնությունն Ուկրաինային», - հավելել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Եվրոպական խորհրդի ու Եվրահանձնաժողովի ղեկավարներ Շառլ Միշելը և Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ստորագրել են համագործակցության մասին երրորդ համատեղ հռչակագիրը: Համատեղ հռչակագիրը նպատակ ունի է՛լ ավելի ամրապնդել և ընդլայնել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերությունը՝ հիմնվելով երկու կազմակերպությունների միջև նախորդ հռչակագրերի ստորագրումից (2016 և 2018 թվականներին) հետո համագործակցության աննախադեպ առաջընթացի վրա:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա