Միջազգային

ԱՄՆ-ն ուրբաթ օրը կհայտարարի Կիևին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ուրբաթ օրը կհայտարարի Կիևին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիևին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթի մասին, ներառյալ «Բրեդլի» զրահամեքենաները, կհայտարարվի ուրբաթ օրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերի հայտարարությանը:

«Կարող եմ հաստատել, որ Ուկրաինային ռազմական օգնության հաջորդ խմբաքանակի մասին հայտարարությունը սպասվում է ուրբաթ օրը: Ինչպես նշել է Սպիտակ տունը, այդ օգնության շրջանակներում խոսքը վերաբերում է «Բրեդլի» մարտական ​​մեքենաների մատակարարմանը»,- լրագրողներին ասել է նա։

Ավելի վաղ Associated Press-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կուղարկի 2,85 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ, որն առաջին անգամ կներառի մի քանի տասնյակ «Բրեդլի» զրահամեքենաներ: Այս բեռնափոխադրումը կլինի ամենամեծը՝ ռազմական տեխնիկայի փաթեթների շարքում, որոնք Պենտագոնը հատկացրել է Կիևին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում