Հասարակական

Հայաստանում առաջիկա օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ. առանձին հատվածներում սպասվում է մառախուղ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջիկա օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ. առանձին հատվածներում սպասվում է մառախուղ

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, դեկտեմբերի 29-31-ը, հունվարի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` լուսադեմին ցածրադիր գոտում՝ մառախուղ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը` նշելով, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Մարզերում դեկտեմբերի 28-ի ցերեկը, դեկտեմբերի 29-31-ը, հունվարի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 29-31-ը, հունվարի 1-ի և 2-ի լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ:

Արցախում դեկտեմբերի 28-ին և 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում