Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 26-ի ցերեկը, դեկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան՝ մառախուղ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Դեկտեմբերի 27-31-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում կդիտվի մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վ:

Արցախում դեկտեմբերի 26-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հայերեն