1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան՝ մառախուղ:«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նշվում է, որ դեկտեմբերի 25-30-ին գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
«Քամին՝ արևմտյան` 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: