ԱՄՆ-ը 275 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում Ուկրաինայի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկում 275 մլն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն, որը ներառում Է մեծ քանակությամբ զինամթերք և բարձր տեխնոլոգիական համակարգեր, որոնք կարող են օգտագործվել անօդաչու թռչող սարքերը հայտնաբերելու և դրանց հակազդելու համար: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:

Ըստ գործակալության աղբյուրների՝ այդ փաթեթի մեջ մտնում են 80 հազար արկեր հաուբիցների համար և զինամթերք HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար, անօդաչու թռչող սարքերին հակազդելու միջոցներ, հակաօդային պաշտպանության միջոցներ, ինչպես նաև HUMVEE ռազմական ավտոմեքենաներ, գեներատորներ և ռազմական այլ սարքավորումներ:

Ակնկալվում է, որ օգնության նոր փաթեթի մասին պաշտոնական հաղորդագրությունը կհրապարակվի այսօր ավելի ուշ, գրում Է գործակալությունը: Ուշագրավ Է, որ սպառազինությունների այս խմբաքանակը գումարով զիջում Է նախորդին:

Ըստ հոդվածի՝դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ ռազմական պաշտոնյաները և փորձագետները կանխատեսում են ձմեռային ժամանակաշրջանում մարտական գործողությունների մակարդակի նվազում:

Associated Press-ը նշում է, որ օգնության նոր փաթեթի հաշվառմամբ, ԱՄՆ-ը փետրվարի 24-ից ի վեր Կիևին հատկացրել Է ավելի քան 19,3 մլրդ դոլարի զենք և այլ սարքավորումներ:

Հայերեն Русский

Հրդեհի ահազանգ Երևանում. դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ

Քոչարյանը, Սարգսյանը, Ծառուկյանը պետք է ապրեն իրենց թոշակով ու օրինական եկամուտներով, իսկ ապօրինի ձեռք բերածը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու է ՀՀ-ին. Փաշինյան

Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազություն

ՌԴ-ն և Եգիպտոսը կոչ են արել ակտիվացնել դիվանագիտությունը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման համար

Կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները

Կին հսկիչները ուղևորների հետ շփվելիս ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու պատճառով ազատվել են աշխատանքից

Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ, 10 վիրավոր

ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների կազմակերպման համար Կառավարությունն ավելի քան 1.3 միլիարդ դրամ է հատկացրել

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքը. Դատախազություն