Երևանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում դեկտեմբերի 7-ի ցերեկը, դեկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերի առանձին շրջաններում դեկտեմբերի 7-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով:
Դեկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևելյան` 2-5մ/վ:
Արցախում դեկտեմբերի 7-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարդացեք հոդվածը` Русский