Սեուլում հայտարարել են, որ ՌԴ-ի և Չինաստանի ռազմական ինքնաթիռները մտել են Հարավային Կորեայի ՀՕՊ-ի գոտի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի և ՉԺՀ-ի ռազմական ինքնաթիռները նոյեմբերի 30-ին մտել են Հարավային Կորեայի հակաօդային պաշտպանության ճանաչման գոտի՝ նախապես այդ մասին չծանուցելով հարավկորեական կողմին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից: Ընդ որում, գործակալությունը նշում է, որ ռուսական և չինական ինքնաթիռները չեն խախտել Հարավային Կորեայի օդային տարածքը: Հարավկորեական հրամանատարությունն օդ Է բարձրացրել F-15K կործանիչներ՝ ՌԴ-ի և ՉԺՀ-ի ինքնաթիռներին ուղեկցելու համար:

Ըստ Yonhap գործակալության, որը վկայակոչում է Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեին, նոյեմբերի 30-ի առավոտյան չինական H-6 երկու ռմբակոծիչները երկու անգամ մտել են ՀՕՊ-ի ճանաչման գոտի: Այնուհետև, մի քանի ժամ անց, տեղական ժամանակով 12:18-ին (Երևանի ժամանակով 07:18-ին) Ռուսաստանի վեց ինքնաթիռներ՝ չորս Տու-95 ռմբակոծիչներ և երկու Սու-35 կործանիչներ, ինչպես նաև Չինաստանի երկու H-6 ռմբակոծիչներ անցել են գոտու սահմանը Ուլինդո կղզուց մոտավորապես 200 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք: 12:36-ին (Երևանի ժամանակով 07:36-ին) այդ ինքնաթիռները հեռացել են գոտուց:

Հարավային Կորեայի ՀՕՊ, այսպես կոչված, նույնականացման գոտին ստեղծել են 1951 թվականին և զգալիորեն ընդլայնել 2013 թվականին: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ այն տարածվում Է երկրի օդային տարածության սահմանից հեռու և միջազգային իրավունքով ամրագրված չԷ:

Հայերեն Русский

Հրդեհի ահազանգ Երևանում. դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ

Քոչարյանը, Սարգսյանը, Ծառուկյանը պետք է ապրեն իրենց թոշակով ու օրինական եկամուտներով, իսկ ապօրինի ձեռք բերածը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու է ՀՀ-ին. Փաշինյան

Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազություն

ՌԴ-ն և Եգիպտոսը կոչ են արել ակտիվացնել դիվանագիտությունը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման համար

Կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները

Կին հսկիչները ուղևորների հետ շփվելիս ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու պատճառով ազատվել են աշխատանքից

Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ, 10 վիրավոր

ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների կազմակերպման համար Կառավարությունն ավելի քան 1.3 միլիարդ դրամ է հատկացրել

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքը. Դատախազություն