Միջազգային

ՆԱՏՕ-ն միագումար ռազմական ծախսերը 350 մլրդ դոլարով ավելացրել է 2014 թվականի համեմատությամբ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն միագումար ռազմական ծախսերը 350 մլրդ դոլարով ավելացրել է 2014 թվականի համեմատությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրենց միագումար ռազմական ծախսերը 2014 թվականի համեմատությամբ 350 միլիարդ դոլարով ավելացրել են: Այդ մասին, ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ նոյեմբերի 21-ին Մադրիդում դաշինքի խորհրդարանական վեհաժողովի նիստում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նրա ելույթը հեռարձակել Է կազմակերպության մամուլի ծառայությունը:

«2022 թվականը կլինի ութերորդ տարին անընդմեջ, երբ մենք ավելացնում ենք պաշտպանության ծախսերը: Լրացուցիչ գումարը, որը մենք 2014 թվականից ծախսում ենք պաշտպանության համար, տարեվերջին կհասնի 350 միլիարդ դոլարի»,- ասել Է նա: Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները պետք Է շարունակեն ավելացնել պաշտպանության ծախսերը:

«Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսի տրամադրումը պետք Է դիտվի որպես նվազագույնը, այլ ոչ թե առավելակետը»,- հավելել Է նա: ՆԱՏՕ-ի գնահատումներով՝ 2021 թվականին դաշինքի 30 պետությունների միագումար ռազմական բյուջեն կազմել Է 1,05 տրիլիոն դոլար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում