Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский