Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն տվյալները։
«Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Երևանում ևս նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский