1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում նոյեմբերի 12-ի ցերեկը և 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հիդրոօթերութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում նոյեմբերի 12-ի ցերեկը և 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: