Միջազգային

Ֆրանսիայի իշխանությունները ռազմական բյուջեն մեծացրել են ավելի քան 20 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի իշխանությունները ռազմական բյուջեն մեծացրել են ավելի քան 20 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանությունները ռազմական բյուջեն մեծացրել են ավելի քան 20 տոկոսով եւ շարունակելու են բանակի արդիականացման աշխատանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 9-ին հայտնել Է հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Վերանը:

«Մենք ավելացրել ենք բյուջեն, որը հատկացվում Է բանակին, ավելի քան 20 տոկոսով… Եվ մենք ամեն բան կանենք մեր բանակն արդիականացնելու համար»,-հայտարարել Է Վերանը՝ հանդես գալով Franceinfo ռադիոկայանի եթերով:

Նա հայտնել Է, որ Ֆրանսիայի իշխանությունները մոտ ժամանակներս կքննարկեն եւ կընդունեն ռազմական ծրագրավորման մասին օրենք, որը ենթադրում Է ռազմական բյուջեի հետագա մեծացում:

Ֆրանսիայի նախարարների կաբինետի խոսնակը հաստատել Է, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը Տուլոն կատարած իր ուղեւորության ընթացքում նոյեմբերի 9-ին հայտարարություն կանի Աֆրիկայում «Բարխան» գործողության առնչությամբ:

Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել Է, որ հանրապետության ռազմական բյուջեն 2023 թվականին ավելանալու Է վեցերորդ անգամն անընդմեջ, այն կկազմի 43,9 միլիարդ եվրո:

Մակրոնը նոյեմբերի 9-ին կայցելի Միջերկրական ծովի Լազուր ափին գտնվող Տուլոնի ռազմածովային բազա, որտեղ, ինչպես սպասվում Է, կներկայացնի Ֆրանսիայի նոր ռազմական ստրատեգիան:

Ինչպես հաղորդել Է Ելիսեյան պալատը, Մակրոնը պաշտոնապես կհայտարարի Սահարա-Սահելյան տարածաշրջանում «Բարխան» հակաահաբեկչական գործողության ավարտվելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում