Միջազգային

Իտալիայում հայտարարել են, որ Հռոմի կողմից Կիեւին ռազմական օգնության տրամադրման պայմանները չեն փոխվել

1 րոպեի ընթերցում

Իտալիայում հայտարարել են, որ Հռոմի կողմից Կիեւին ռազմական օգնության տրամադրման պայմանները չեն փոխվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն կարծում Է, որ Հռոմի կողմից Կիեւին ռազմական օգնության տրամադրման պայմանները չեն փոխվել: «(Դեկրետները) եղել են հինգը, եւ ես չեմ կարծում, թե այն պայմանները, որոնք սահմանել են դրանք մեկը մյուսի հետեւից, փոխվել են,- ասել Է նա նոյեմբերի 4-ին Avvenire թերթում հրապակված հարցազրույցում:- Այնպես որ եթե կանխատեսումներ անենք, ապա կասեմ, որ եթե Ուկրաինայում իրադրությունը չփոխվի, ապա (ռազմական օգնության նոր փաթեթը) կլինի», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոյեմբերի 1-ին Il Messaggero թերթը, վկայակոչելով կառավարական աղբյուրների, հայտնել Է, որ Իտալիայի իշխանությունները դադարեցել են Ուկրաինա զենքի առաքման նոր՝ վեցերորդ, դեկրետի քննարկումը մինչեւ ՆԱՏՕ-ի հետ ցուցակների համաձայնեցումը: Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին արդեն հավաստել Է մտադրությունը՝ շարունակելու օգնություն ցույց տալ Ուկրաինային թե՛ խորհրդարանում ելույթի ընթացքում, թե՛ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում