Աֆրիկայի երկրները գյուղատնտեսական պարարտանյութերի սուր պակս են զգում. SABC

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան Աֆրիկայի երկրներում ընթացիկ տարում հացահատիկային մշակաբույսերի կորուստները կհասեն 20 միլիոն տոննայի կամ անցյալ տարի դրանց բերքի ծավալների 25 տոկոսին՝ Ռուսաստանից եւ Ուկրաինայից պարարտանյութերի մատակարարումների ընդհատումների պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 1-ին այդ մասին հաղորդել Է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) SABC ռադիոկայանը՝ վկայակոչելով Արեւմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միության զեկույցը:

«Ուկրաինայի ներկայիս ճգնաժամն Արեւմտյան Աֆրիկայի երկրներում արդեն հասցրել Է 1,2 – 1,5 միլիոն տոննայով պարարտանյութերի ներմուծման անկման,- ասված Է զեկույցում:- Պարարատանյութերի պակասի հետեւանքով տեղի Է ունենում բերքի, այդ թվում հացաբույսերի բերքի ծավալների կրճատում»:

Բարդ իրադրություն Է առաջանում նաեւ Աֆրիկայի հարավի երկրների ագրարային հատվածում: Այսպես ՀԱՀ-ն ՌԴ-ից եւ Ուկրաինայից ավանդաբար ներմուծում Է ազգային գյուղատնտեսությունում օգտագործվող պարարտանյութերի մինչեւ 80 տոկոսը, նշում Է ռադիոկայանը:

Ընթացիկ տարում արեւմտյան պատժամիջոցների պատճառով ՌԴ-ից ՀԱՀ պարարատանյութերի մատակարարումներն Էապես կրճատվել են: Դրա հետեւանքը, հարավաֆրիկացի մասնագետների խոսքով, կդառնա գյուղատնտեսական արտադրանքի ծավալների անկումն ընթացիկ ագրարային տարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում