ԱՄՆ-ը եւ Եվրամիությունն ավելացրել են ռազմական օգնությունը Մոլդովային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը, արեւմտյան այլ երկրներ ավելացրել են ռազմական ոլորտում Մոլդովայի օգնությունը: Այդ մասին, նոյեմբերի 1-ին հայտարարել Է ԱՄՆ-ի դեսպան Քենթ Լոգսդոնը Pro TV հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ այլ գործընկերներ՝ մենք բոլորս ավելացրել ենք օգնությունը Մոլդովային, հատկապես ռազմական ոլորտում: Եվ մենք գիտենք, որ Մոլդովայի համար դա այժմ շատ կարեւոր Է»,- ասել Է ամերիկացի դիվանագետը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը երկար տարիներ «աջակցել Է Մոլդովային ռազմական ոլորտում ՝ տրամադրելով սարքավորանք եւ զինվորական հրահանգիչների օգնություն»: Դեսպանը նաեւ հայտնել Է, որ ԱՄՆ-ն ուշադրությամբ հետեւում Է տարաշրջանում իրադրության զարգամանն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո, սակայն Մոլդովայի համար ռազմական սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից:

Ըստ որում Լոգսդոնը նշել Է, որ, չնայած նման սպառնալիքի բացակայությանը, «շատ կարեւոր Է, որ Մոլդովայի իշխանությունները մտածեն զինվորականների, նրանց պատրաստության մասին»: Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել Է բանակի ամրապնդման անհրաժեշտության մասին: Դրա համար ԵՄ-ն հավանություն Է տվել Քիշնեւին շուրջ 47 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնությանը, ինչը թույլ կտա կրկնապատկել Մոլդովայի պաշտպանության տարեկան բյուջեն: Պաշտպանության նախարարության պետքարտուղար Վալերի Միժան հայտնել Է, որ մոլդովական բանակը կստանա արդի զրահատեխնիկա, կապի միջոցներ եւ անօդաչուներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

«Ֆեստիվառ» փառատոնի երրորդ համերգը՝ Ճամբարակում

Փեզեշքիանն ավելի սերտ տնտեսական համագործակցության կոչ է արել մուսուլմանական երկրներին

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Նեպալում և Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի ընտանիքներին

Նարիշկինը հայտնել է, թե ինչ է քննարկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի հետ

ՀՀ դեսպանն ու Բուլղարիայի շրջակա միջավայրի նախարարը ոլորտային համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

«Հուշակոթող` երկրորդ աշխարհամարտում զոհվածներին» հանրապետական նշանակության հուշարձանը կտեղափոխվի Արթիկի Բարեկամության այգի

Փաշինյանն անդրադարձել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հնարավոր ազդեցությանը Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա

Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ. Դատախազությունն ամփոփել է 2025-2026 թթ-ի տվյալները

Կրեմլն իրավական հետևանքներ է խոստացել Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավման դեպքում

Փաշինյանը համոզված է, որ ժամանակի ընթացքում անկլավ-էքսկլավների թեման Հայաստանի ու Ադրբեջանի միջև կդառնա սովորական աշխատանքային հարց