Հասարակական

Հայաստանում սպասվում է գերազանցապես առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է գերազանցապես առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 2-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 1-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները:

«Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևանում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում