Միջազգային

Պեկինում հայտարարել են, որ չեն խոստանալու ռազմական ուժ չկիրառել Թայվանի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Պեկինում հայտարարել են, որ չեն խոստանալու ռազմական ուժ չկիրառել Թայվանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանությունները չեն կարող խոսք տալ, թե ռազմական ուժ չեն կիրառելու երկրի մայրցամաքային հատվածին Թայվանի միավորման նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 26-ին հայտարարել Է ՉԺՀ-ի Պետխորհրդին առընթեր Թայվանի գործերով Դիվանատան պաշտոնական ներկայացուցիչ Մա Սյաոգուանը:

«Մենք չենք խոստանում, թե ձեռնպահ կմնանք ռազմական ուժի կիրառումից: Չինաստանը պահպանում Է ընտրության իրավունքի բոլոր անհրաժեշտ միջոցները (Թայվանի հետ վերջնականապես վերամիավորվելու համար)»,-ընդգծել Է նա մամուլի ասուլիսում:

Միեւնույն ժամանակ պաշտոնյան նշել Է, որ Պեկինը տրամադրված Է կղզու հետ խաղաղ միավորման եւ կողմնակից Է «մեկ երկիր-երկու համակարգ» սկզբունքին:

«Չինաստանը Թայվանի հարցում անփոփոխ եւ հստակ դիրքորոշում ունի»,-հավելել Է նա: Թայվանը սեփական վարչակազմի կողմից կառավարվում Է 1949 թվականից, երբ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի գլխավորությամբ, փախան կղզի:

Այդ ժամանակվանից Թայբեյը պահպանում Է դրոշը եւ նախկին Չինաստանի Հանրապետության մի քանի այլ ատրիբուտներ, որոնք մայրցամաքում գոյություն են ունեցել մինչեւ կոմունիստների գալն իշխանության: Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն, որը պաշտպանում են բազմաթիվ երկրներ, ներառյալ Ռուսաստանը, դա ՉԺՀ-ի նահանգներից մեկն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում