Գերմանիայի նախագահը Կիեւ Է ժամանել հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո առաջին անգամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Կիեւ Է ժամանել Ուկրաինայի տարածքում ՌԴ-ի ռազմական հատուկ գործողությունից հետո առաջին անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 25-ին հաղորդել Է նրա ներկայացուցիչը: «Իմ ուղերձն Ուկրաինայի ժողովրդին այսպիսին Է. դուք կարող եք հույս դնել Գերմանիայի վրա: Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային ռազմական, քաղաքական, ֆինանսական եւ հումանիտար առումով»,-Շտայնմայերի հայտարարությունն իր Twitter-ում մեջբերել Է նախագահի ներկայացուցիչ Քերսթին Համելինը:

Գրանցմանը նա կցել Է Շտայնմայերի լուսանկարը, որը գնացքից դուրս Է գալիս Կիեւում: Նախագահը նաեւ դիմել Է Գերմանիայի քաղաքացիներին եւ կոչ Է արել՝ իրադրությանը նայել «ուկրաինացիների աչքերով», ինչպես նաեւ նշել Է նրանց օգնելու եւ նրանց աջակցելու անհրաժեշտությունը, չնայած դժվարություններին, որոնք Ուկրաինայի իրադրության կապակցությամբ զգալի են ԳԴՀ-ում:

Associated Press-ը նշում Է, որ Գերմանիայի նախագահին հաջողվել Է Ուկրաինայում հայտնվել միայն երրորդ փորձից: Նա արդեն փորձել Էր Կիեւ այցելել ապրիլին՝ լեհ եւ բալթյան գործընկերների հետ միասին, սակայն այն ժամանակ նա հաղորդել Է, որ Կիեւում իր այցն անցանկալի են համարում: Նաեւ նա պլանավորել Էր Կիեւ այցելել անցած շաբաթ, բայց ուղեւորությունը հետաձգվել Է անվտանգության նկատառումներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա