Հայաստանում սպասվում առավելապես առանց տեղումների եղանակ, այն կտաքանա 2-3 աստիճանով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 24-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում են տեղումներ:

«Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 24-ին սպասվում է քամու ուժգնացում`15-17 մ/վարագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-ին կբարձրանա 2-3 աստիճանով»,- «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները:

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 24-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև:

Հայերեն Русский