Միջազգային

ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները հաստատել են Ուկրաինային 500 մլն եվրոյի ռազմական օգնության հերթական փաթեթը

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները հաստատել են Ուկրաինային 500 մլն եվրոյի ռազմական օգնության հերթական փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի գծով ԵՄ-ի խորհուրդը հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգի նիստում որոշումէ ընդունել Ուկրաինային Եվրամիության 500 մլն եվրոյի ռազմական օգնության հերթական մասնաբաժինը հատկացնելու մասին, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:

«ԵՄ-ի անդամ պետությունների կողմից լրացուցիչ 500 մլն եվրոյի հատկացումը եւս մեկ ապացույցն Է այն բանի, որ մենք առաջվա պես հաստատակամորեն աջակցում ենք ուկրաինական զինված ուժերին (…) Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ լինի»,- հայտարարել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, որի խոսքերը մեջբերվում են խորհրդի հրապակած կոմյունիկեում:

Հաշվի առնելով ներկա որոշումը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Ուկրաինային ընդհանուր ռազմական օգնության չափը կաճի մինչեւ 3,1 մլրդ եվրո:

Նոր մասնաբաժնի 490 մլն եվրոն կծախսվի ռազմական տեխնիկայի գնման վրա, 10 մլն եվրոն կուղղվի անհատական պաշտպանության միջոցների, առաջին օգնության դեղարկղիկի եւ վառելիքի ծախսերի փակմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում