Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 1-2, այնուհետև կբարձրանա 2-4 աստիճանով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։
«Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-ին կնվազի 1-2 աստիճանով, 3-5-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский