Միջազգային

ԱՄՆ-ը կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին. Bloomberg

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը սեպտեմբերի 28-ին կհայտարարի Ուկրաինային 1 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, չորեքշաբթի օրն այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուր:

Փողը, որը տրամադրվում Է Ուկրաինայի անվտանգության աջակցման նախաձեռնության (Ukraine Security Assistance Initiative, USAI) շրջանակներում, Կիեւին թույլ կտա զենք եւ ռազմական սարքավորանք ձեռք բերել ամերիկյան պաշտպանական կապալառուներից, հայտնել են գործակալության աղբյուրները: Այսպիսով, Վաշինգտոնի կողմից Կիեւին ցույց տրվող ռազմական օգնության ընդհանուր ծավալը 2021 թվականի հունվարից հասնում Է 16 միլիարդ դոլարի, ընդ որում այդ գումարի մեծ մասը ուղարկվել Է փետրվարի 24-ից հետո, նշում Է Bloomberg-ը:

Reuters գործակալության տեղեկատվությամբ՝ փաթեթը նաեւ կներառի HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, անօդաչուների դեմ պայքարի միջոցներ, ռադիոտեղորոշման համակարգեր եւ պահեստամասեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում