Բայդենը կարգադրել Է Կիեւին տրամադրել ռազմական օգնության՝ 600 միլիոն դոլարի հերթական փաթեթը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանձնարարել Է լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ մինչեւ 600 միլիոն դոլարի չափով: Այդ մասին ասված Է այն հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 15-ին տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեպտեմբերի 15-ին տարածված գրավոր հայտարարության մեջ պետքատուղար Էնթոնի Բլինկենը հավաստել Է, որ ԱՄՆ-ը «դաշնակիցների եւ գործընկերների հետ միասին մատակարարում Է զինամթերք եւ տեխնիկա, որոնք ուկրաինական զորքերը կիրառում են՝ շարունակելով հակահարձակումը»: «Նախագահ Բայդենը պազորոշ հասկանալ Է տվել, որ մենք Ուկրաինայի ժողովրդին կաջակցենք այնքան, որքան պահանջվի»,- հավելել Է Բլինկենը:

Վաշինգտոնի վարչակազմն առայժմ չի հայտնել, թե հատկապես ինչ զինամթերք կներառվի ռազմական օգնության հերթական փաթեթում: Իր հերթին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին սեպտեմբերի 15-ին CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել Է, որ նոր փաթեթում, ամենայն հավանականությամբ, կներառվեն առաջավոր հրթիռային համակարգեր եւ հաուբիցներ: Բլինկենի խոսքով՝ փաթեթը «ներառում Է լրացուցիչ սպառազինություններ, ռազմամթերք եւ տեխնիկա ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պարշարներից»: Ընդամենը ներկայիս վարչակարգի օրոք ԱՄՆ-ն Ուկրաինայի ռազմական օգնության համար հատացրել Է շուրջ 15,8 միլիարդ դոլար, հավելել Է պետքարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

«Ֆեստիվառ» փառատոնի երրորդ համերգը՝ Ճամբարակում

Փեզեշքիանն ավելի սերտ տնտեսական համագործակցության կոչ է արել մուսուլմանական երկրներին

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Նեպալում և Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի ընտանիքներին

Նարիշկինը հայտնել է, թե ինչ է քննարկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի հետ

ՀՀ դեսպանն ու Բուլղարիայի շրջակա միջավայրի նախարարը ոլորտային համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

«Հուշակոթող` երկրորդ աշխարհամարտում զոհվածներին» հանրապետական նշանակության հուշարձանը կտեղափոխվի Արթիկի Բարեկամության այգի

Փաշինյանն անդրադարձել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հնարավոր ազդեցությանը Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա

Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ. Դատախազությունն ամփոփել է 2025-2026 թթ-ի տվյալները

Կրեմլն իրավական հետևանքներ է խոստացել Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավման դեպքում

Փաշինյանը համոզված է, որ ժամանակի ընթացքում անկլավ-էքսկլավների թեման Հայաստանի ու Ադրբեջանի միջև կդառնա սովորական աշխատանքային հարց