Միջազգային

 ԱՄՆ-ը կարող է այս շաբաթ հայտարարել Կիեւին 600 մլն դոլարի ռազմական օգնության մասին. Politico

2 րոպեի ընթերցում

 ԱՄՆ-ը կարող է այս շաբաթ հայտարարել Կիեւին 600 մլն դոլարի ռազմական օգնության մասին. Politico

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների վարչակազմը, հավանաբար, այս շաբաթ կհայտարարի Ուկրաինային մոտավորապես 600 միլիոն դոլար գումարի զինամթերքի հերթական մատակարարման մասին: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, սեպտեմբերի լույս 13-ի գիշերն այդ մասին հաղորդելէ Politico թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Կոնգրեսի աշխատակազմի՝ անունը չհայտնած ներկայացուցչի:

Նրա խոսքով՝ ինչպես եւ վերջերս 675 միլիոն դոլարի չափով օգնության փաթեթի դեպքում, տեխնիկան եւ զենքը Կիեւին կմատակարարվեն Պենտագոնի պահուստներից: Հրատարակության զրուցակիցը նշել Է, որ մատակարարումները շատ բանով համանման կլինեն ռազմական օգնության նախորդ փաթեթին, բայց թե հատկապես ինչ կլինի փաթեթում, նա չի ճշտել:

Ինչպես անցյալ հինգշաբթի հայտնել Է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ԱՄՆ-ի իշխանությունները 675 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթի շրջանակներում Կիեւին կհանձնեն լրացուցիչ ռազմամթերք HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգերի համար, HARM հակառադիոտեղորոշման հրթիռների նոր խմբաքանակ, 105 միլիմետր տրամաչափի չորս հաուբից:

Բացի դրանից, Միացյալ նահանգներն Ուկրաինային կմատակարարեն 105 միլիմետր տրամաչափի 36 հազար հրետանային արկ, 100 զրահապատ ավտոմոբիլ, ավելի քան 5 հազար հակատանկային համակարգեր, 1,5 միլիոն փամփուշտ հրազենի համար, հազար 155-միլիմետրանոց արկ՝ հեռավար ականապատման համար, լրացուցիչ նռնականետեր եւ հրազեն, բժշկական զրահապատ ավտոմոբիլներ եւ գիշերային տեսունակության համակարգեր: Ընդամենը ներկայիս վարչակազմի օրոք ԱՄՆ-ը Կիեւին Է տրամադրել շուրջ 15,2 միլիարդ դոլարի, 2014 թվականից՝ 17,2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում