Միջազգային

Գերմանիան հայտնել Է, որ արդեն 686 միլիոն եվրոյի ռազմական ապրանքներ Է մատակարարել Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Գերմանիան հայտնել Է, որ արդեն 686 միլիոն եվրոյի ռազմական ապրանքներ Է մատակարարել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կառավարությունը հասցրել Է հավանություն տալ ընթացիկ տարում գրեթե 5,1 միլիարդ եվրո ընդհանուր գումարի ռազմական ապրանքների մատակարարումներին, ընդ որում Ուկրաինան արդեն ստացել Է մոտավորապես 686 միլիոն եվրոյի նման արտադրանք:

Այդ մասին ասված Է սպառազինությունների արտահանման վերաբերյալ զեկույցում, որն օգոստոսի 31-ին ներկայացրել Է Գերմանիայի Էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության գործերի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ուկրաինիան դարձել Է գերմանական զենքի կարեւորագույն ստացողն այսպես կոչված «երրորդ երկրների»՝ ՆԱՏՕ-ի կազմի մեջ չմտնող եւ դաշինքի գործընկեր չհանդիսացող պետությունների թվում:

Վերջիններն են համարվում Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ Շվեյցարիան: Ընթացիկ տարում Ուկրաինային Է բաժին ընկնում Գերմանիայից «երրորդ երկրներ» ռազմական ապրանքների արտահանման 56 տոկոսը: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում Գերմանիան արտահանել Է 2,9 միլիարդ եվրո ընդհանուր գումարի սպառազնություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում