Եվրոպայի խոշորագույն երկրները հուլիսին ռազմական օգնություն չեն առաջարկել Ուկրաինային. Politico

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի վեց խոշորագույն երկրները հուլիսի ընթացքում ռազմական օգնության որեւիցե միջոցներ չեն առաջարկել Կիեւին, ինչն առաջին դեպքն Է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկզբից ի վեր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին հաղորդել Է Politico թերթը՝ վկայակոչելով Կիլի Համաշխարհային Էկոնոմիկայի ինստիտուտի տվյալները, որը Ukraine Support Tracker ծրագրի շրջանակներում գնահատում Է Ուկրաինային տրամադրվող ռազմական, ֆինանսական եւ հումանիտար օգնությունը:

Ծրագրի ղեկավար Քրիստոֆ Տրեբեշի խոսքով՝ ապրիլի վերջից նկատվում Է Եվրոպայի երկրների կողմից Ուկրաինային ռազմական օգնության ծավալների նվազման միտում: Տրեբեշը նշել Է, որ օգոստոսի 11-ին «Կոպենհագեն – Ուկրաինա - 2022» դոնորական խորհրդաժողովի մասնակից երկրները համաձայնության են եկել զենք գնելու համար Կիեւին հատակացնել 1,5 մլիարդ եվրո, սակայն այդ գումարը «չնչին Է» թվում «այն բանի համեմատաությամբ, ինչը հնչեցվել Է նախորդ խորհրդաժովներում»:

Չնայած այն բանին, որ ռազմական գործողությունները մտել են բեկման փուլ, «օգնության ցուցաբերման նոր նախաձեռնություններն սպառվել են», կարծում Է նա: Տրեբեշը նաեւ նշել Է, որ Եվրամիությունը շատ ավելի միջոցներ Է ուղղորդում կորոնավիրուսի հետեւանքների հաղթահարման, քան Ուկրաինայի աջակցության համար: Որպես օրինակ նա բերել Է Եվրոպայի Էկոնոմիկայի վերականգնման հիմնադրամը (RRF), որի տնօրինության տակ Է գտնվում 800 միլիարդ եվրո, մինչդեռ «Եվրոպայի ընդհանուր օգնությունն Ուկրաինային այսօրվա դրությամբ կազմում Է այդ գումարի սոսկ չնչին մասը»: «Այդ դիտարկումն այն բանի նշանն Է, որ, չնայած եվրոպական պաշտպանական քաղաքականությունում պատմական փոփոխություններին (…) ռազմական օգնությունն Ուկրաինային կարող Է կրճատվել հենց այն պահին, երբ Կիեն սկսում Է վճռական հակահարձակումը»,- ամփոփում Է հրատարակությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հրդեհ «ՋՐՎԵԺ» անտառպարկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու

Սեպտեմբերից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն. ստորագրվել է հուշագիր

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար նաև Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես էլեկտրաէներգիա մատակարարող երկիր

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Փաշինյանը հայտարարել է, թե Գարեգին Բ կաթողիկոսը պատվիրակություններ է ուղարկել տարբեր բնակավայրեր՝ հասկանալու ՀՀ-ում հեղափոխություն սկսելու հնարավորությունները

Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր

Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն

«Ֆեստիվառ» փառատոնի երրորդ համերգը՝ Ճամբարակում

Փեզեշքիանն ավելի սերտ տնտեսական համագործակցության կոչ է արել մուսուլմանական երկրներին