Գերմանիան կշարունակի ռազմական օգնություն ցույց տալ Ուկրաինային. Շոլց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան ապագայում կշարունակի ռազմական օգնություն ցույց տալ Ուկրաինային, արդեն մատակարարել Է արդյունավետ շատ սպառազինություններ՝ «գործողության շատ մեծ շառավղով»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստսի 11-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

«Մենք դա անում ենք (Ուկրաինային աջակցում ենք), ինչպես դուք գիտեք, զգալի չափով վերջ տալով նախկին շատ պրակտիկաների, երբ մենք զենք ենք մատակարարում. շատ շատ, գործողության շատ մեծ շառավղով, շատ արդյունավետ: Եվ մենք կշարունակենք դա անել մոտ ժամանակներս»,- ասել Է Շոլցը՝ հայտարարելով, որ Գերմանիան կշարունակի Կիեւին ցույց տալ նաեւ ֆինանսական օգնություն: Կանցլերն Ուկրաինայի իրադարձությունները համարել Է «լրջագույն մարտահրավեր» Գերմանիայի համար՝ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը որակելով «իրականության փոփոխություն»:

Նրա կարծիքով՝ սկսվել Է «նոր ժամանակ», երբ անհրաժեշտ Է օգնել Ուկրաինային եւ անհանգստանալ ըստ Էության Գերմանիայի անվտանգության մասին: Նա հիշեցրել Է, որ այդ առնչությամբ ստեղծվել Է հիմնադրամ 100 միլիարդ եվրոյի չափով բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժերի) հզորացման համար: «Այն, որ մենք արագորեն որոշում ընդունեցինք դրա վերաբերյալ, լավ նշան Է (Գերմանիայի կառավարող) կոալիցիայի համար»,- կարծում Է Գերմանիայի կառավարության ղեկավարը: Շոլցն առաջին անգամ Է որպես Գերմանիայի կանցլեր մեծ մամուլի ասուլիս հրավիրել Բեռլինում հավատարմագրված լրագրողների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Արամի փողոցում կկատարվի երթևեկության փոփոխություն

Սլովակիան միացել  է ՆԱՏՕ-ի «Արևելյան ժամապահ» գործողությանը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 332-ի

Հայաստանն ակնկալում է Մոլդովայի հետ համագործակցության հետագա զարգացում և երկխոսության խորացում. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ «ՋՐՎԵԺ» անտառպարկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու

Սեպտեմբերից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն. ստորագրվել է հուշագիր

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար նաև Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես էլեկտրաէներգիա մատակարարող երկիր

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Փաշինյանը հայտարարել է, թե Գարեգին Բ կաթողիկոսը պատվիրակություններ է ուղարկել տարբեր բնակավայրեր՝ հասկանալու ՀՀ-ում հեղափոխություն սկսելու հնարավորությունները