Միջազգային

Հնդկաստանը մտադիր է մեծացնել ռազմական ներկայությունը Չինաստանի հետ սահմանին

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը մտադիր է մեծացնել ռազմական ներկայությունը Չինաստանի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Չինաստանի հետ սահմանի վիճելի հատվածների մոտ գտնվող իր տարածքում՝ այնտեղ տեղափոխելով լրացուցիչ ավիացիոն ստորաբաժանումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «The Economic Times»-ին։

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը մարտական ինքնաթիռներ են տեղակայել արևելյան Լադախում, սահմանային օդանավակայաններում, ներառյալ վերջերս Ֆրանսիայից ձեռք բերված կործանիչները։

Նաև առաջիկա ամիսներին հնդկական զինուժը նախատեսում է տարածաշրջանում տեղակայել С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ մարտկոցը, որը մատակարարվում է Ռուսաստանի Դաշնության կողմից 2018 թվականի պայմանագրով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում