Հասարակական

Հայաստանում եղանակը կտաքանա 5-8 աստիճանով, հովիտներում և նախալեռներում հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում եղանակը կտաքանա 5-8 աստիճանով, հովիտներում և նախալեռներում հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ հանրապետության տարածքում հուլիսի 24-29-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

«Քամին՝ արևելյան 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով, 26-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Երևան քաղաքում հուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 25-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագություն:շ

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում