Միջազգային

Ուկրաինային ռազմական օգնությու ցույց տալու՝ Արեւմուտքի խմբի նոր նիստը կկայանա հուլիսի 20-ին

2 րոպեի ընթերցում

Ուկրաինային ռազմական օգնությու ցույց տալու՝ Արեւմուտքի խմբի նոր նիստը կկայանա հուլիսի 20-ին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւին ռազմական օգնություն ցույց տալու համակարգման՝ Արեւմուտքի երկրների կողմից ստեղծված խմբի հերթական նիստը կկայանա հուլիսի 20-ին: Այդ մասին ասված Է այն հայտարարության մեջ, որն ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի եւ Ալեքսեյ Ռեզնիկովի հեռախոսազույցի արդյունքների ամփոփմամբ հուլիսի 18-ին տարածել Է Պենտագոնի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Թոդ Բրեսիլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ ռազմական գեկատեսչությունների ղեկավարները վարել են զրույց՝ քննարկելու համար նշանակված խմբի նիստի նախապատրաստման ընթացքը, որը «դաշնակիցների եւ գործընկերների հետ վիրտուալ ձեւաչափով կանցկացվի հուլիսի 20-ին»: Օսթինը եւ Ռեզնիկովը «կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի ռազմական օգնության շուրջ եւ պայմանավորվել են պահպանել» գործողությունների «սերտ համակարգումը», նշել Է Բրեսիլը:

ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ կոլեկտիվ Արեւմուտքի այլ երկրներ արդեն անցկացրել են հիշյալ խմբի մի քանի նիստեր: Ինչպես ապրիլի 30-ին Սինհուա գործակալությանը տված հարցազույցում հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՆԱՏՕ-ի երկրներն ամեն ինչ անում են, որպեսզի խանգարեն Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության ավարտմանը քաղաքական համաձայնությունների միջոցով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում