Միջազգային

Բայդենը Երուսաղեմում Իսրայելի վարչապետին կխնդրի ավելացնել ռազմական օգնությունը Կիեւին. Axios

2 րոպեի ընթերցում

Բայդենը Երուսաղեմում Իսրայելի վարչապետին կխնդրի ավելացնել ռազմական օգնությունը Կիեւին. Axios

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հուլիսի 14-ին Երուսաղեմում կայանալիք երկկողմ հանդիպման ընթացքում Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդին կխնդրի ավելացնել ռազմական օգնությունն Ուկրաինային: Հուլիսի 14-ին այդ մասին հաղորդել Է Axios պորտալը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք գոհ ենք նոր օգնությունից, որի մասին վերջին օրերին հայտարարել Է Իսրայելը, բայց Ուկրաինան առանձնահատուկ պահանջներ ունի, որոնց մասին մենք պատրաստվում ենք խոսելու իսրայելական կողմի հետ»,- մեջբերում Է հրատարակությունը Միացյալ Նահանգների վարչակազմի՝ անունը չհայտնած ներկայացուցչի խոսքը: Պորտալը նշում Է, որ Իսրայելը, թեեւ ճշտել Է Մոսկվայի նկատմամբ իր քաղաքականությունը եւ զբաղեցրել ավելի «ուկրաինամետ դիրքորոշում», առայժմ Ուկրաինային արդի զենք չի մատակարարել:

Ավելի վաղ հրեական պետության պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ Իսրայելը 1,5 հազար սաղավարտ, նույնքան պաշտպանական բաճկոնակ եւ հազար հակագազ կմատակարարի Ուկրաինայի քաղաքացիական ծառայություններին: Ինչպես հուլիսի 13-ին հայտարարել Է Վաշինգտոնի վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ, Ուկրաինայի իրադրությունը կլինի Երուսաղեմում Լապիդի եւ Բայդենի առաջիկա բանակցությունների թեմաներից մեկը: Ըստ որում պաշտոնյան խուսափել Է այն հարցի ուղղակի պատասխանից, թե Բայդենը պլանավորում Է արդյոք «Իսրայելին դրդելու» Ուկրաինա զինամթերքի ուղարկման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում