ՆԱՏՕ-ի ռազմական հզորության մեծացումը կարող Է Եվրոպայում խախտել անվտանգության կառուցվածքը. փորձագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի մեծացումը կարող Է սաստակցնել ներքին լարվածությունը դաշինքում եւ խախտել եվրոպական անվտանգության կառուցվածքը: Հուլիսի 4-ին ՏԱՍՍ-ին այս կարծիքն Է հայտնել Շանհայի Հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի եւ կենտրոնասիական հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Լի Լիֆանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռազմական ներուժի մեծացումը դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման ջանքերի մի մասն Է, եւ դա ավելի մեծ չափով արվում Է, որպեսզի ոգեշնչի եւ մոլորության մեջ գցի արեւելաեվրոպական որոշ երկրների: Դրա համար կպահանջվեն ֆինանսներ եւ քայլեր կազմակերպական կառույցի հաստատման համար, ինչն անհնար Է անել անմիջապես: Ընդհակառակը, դա կարող Է սաստկացնել ներքին լարվածությունը եւ խախտել եվրոպական անվտանգության կառուցվածքը, ինչը չի համապատասխանում խաղաղության շահերին ամբողջ աշխարհում»,- ասել Է փորձագետը՝ մեկնաբանելով Մադրիդում դաշնքի գագաթնաժողվի ընդունած որոշումը մեծացնելու ռազմական ներկայությունն արեւելյան թեւում, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի Արագ հակազդման ուժերը 40 հազարից ավելացնելու մինչեւ ավելի քան 300 հազար հոգի:

Մադրիդում հունիսի 28 – 30-ը կայացած գագաթնաժողովի արդյունքներով՝ ընդունվել Է ՆԱՏՕ-ի նոր Ռազմավարական հայեցակարգը, որը համարվում Է դաշինքի ճանապարհային քարտեզը հետագա 10 տարվա համար: Ռուսաստանն այնտեղ համարվել Է «ամենամեծ սպառնալիքը»: Փաստաթղթում ՆԱՏՕ-ի պատմության մեջ առաջին անգամ հիշատակվում Է Չինաստանը, որը, թեեւ չի դիտվում որպես ուղղակի ռազմական հակառակորդ, համավել Է համակարգային մարտահրավեր եւ մրցակից:

Հայերեն Русский

Արամի փողոցում կկատարվի երթևեկության փոփոխություն

Սլովակիան միացել  է ՆԱՏՕ-ի «Արևելյան ժամապահ» գործողությանը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 332-ի

Հայաստանն ակնկալում է Մոլդովայի հետ համագործակցության հետագա զարգացում և երկխոսության խորացում. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ «ՋՐՎԵԺ» անտառպարկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու

Սեպտեմբերից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն. ստորագրվել է հուշագիր

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար նաև Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես էլեկտրաէներգիա մատակարարող երկիր

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Փաշինյանը հայտարարել է, թե Գարեգին Բ կաթողիկոսը պատվիրակություններ է ուղարկել տարբեր բնակավայրեր՝ հասկանալու ՀՀ-ում հեղափոխություն սկսելու հնարավորությունները