Լիտվան 15,5 մլն եվրոյի սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է մատակարարել Ուկրանային

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան M113 զրահամեքենաներ Է հանձնել Ուկրանային: Ինչպես հաղորդել են Լիտվայի պաշտպանության նախարարությունում, այդպիսով ավարտվել Է Վիլնյուսից 15,5 մլն եվրո գումարի օգնության փոխանցումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նաեւ տալու են 10 ռազմական բեռնատարներ եւ 10 արտաճանապարհային մեքենաներ՝ ականազերծման աշխատանքների համար:

Մամուլի տեղեկագրում նշվում Է, որ Լիտվայի զինված ուժերը նաեւ ուկրաինացիներին ուսուցանում են օգտվել արեւմտյան սպառազինությունից, հնարավորություն են տալիս բարձրացնել որակավորումը:

Այսպես, ապրիլ ամսին անցկացվել են զորավարժանքներ, որոնց ժամանակ ուսուցանել են հակատանկային համակարգերի հրահանգիչները, իսկ հունիսին ուկրաինացի զինվորականներն ավարտել են Լիտվայի զինված ուժերի դպրոցի մասնագիտացված դասընթացները:

Լիտվան ռազմական օգնության շրջանակներում արդեն Ուկրանային Է հանձնել Stinger համակարգեր, հակատանկային զենք, զրահաբաճկոններ եւ սաղավարտներ, 120-միլիմետրանոց ականանետներ, հրաձգային զենք, ջերմացույցներ, դրոններ, հակադրոններ, դիտառադարներ եւ այլն: Նաեւ պլանավորում են Ուկրանային փոխանցել EOS C VTOL հետախուզական անօդաչուներ եւ Bayraktar TB2 սարքավորված անօդաչու, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Արամի փողոցում կկատարվի երթևեկության փոփոխություն

Սլովակիան միացել  է ՆԱՏՕ-ի «Արևելյան ժամապահ» գործողությանը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 332-ի

Հայաստանն ակնկալում է Մոլդովայի հետ համագործակցության հետագա զարգացում և երկխոսության խորացում. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ «ՋՐՎԵԺ» անտառպարկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու

Սեպտեմբերից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն. ստորագրվել է հուշագիր

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար նաև Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես էլեկտրաէներգիա մատակարարող երկիր

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Փաշինյանը հայտարարել է, թե Գարեգին Բ կաթողիկոսը պատվիրակություններ է ուղարկել տարբեր բնակավայրեր՝ հասկանալու ՀՀ-ում հեղափոխություն սկսելու հնարավորությունները