Միջազգային

Լիտվայում տեղի են ունենում Բալթիկայի երկրների ռազմականացված կամավորական ստորաբաժանումների վարժանքներ

2 րոպեի ընթերցում

Լիտվայում տեղի են ունենում Բալթիկայի երկրների ռազմականացված կամավորական ստորաբաժանումների վարժանքներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի հարավ - արեւելքում սկսվել են Լիտվայի պաշտպանության նախարարության համակարգում ինտեգրացված ռազմականացված կամավորական ստորաբաժանումների «Ամուր վահան» զինավարժանքները՝ Լատվիայից եւ Էստոնիայից հատուկ ժամանած համանման ջոկատերի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 10-ին այդ մասին հայտնել Է Լիտվայի բանակի հրամանատարությունը:

Հրանանատարության տվյալներով՝ «զինավարժանքների նպատակն Է ռազմական գործողությունների պլանավորման եւ դրանց անցկացման մշակումը կամավորական ստորաբաժանումների պատասխանատվության գոտում՝ կանոնավոր բանակի եւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ»: Զինավարժանքներին, բացի Մերձբալթիկայի երկրների կամավորական ուժերից, մասնակցում են Լեհաստանի տարածքային պաշտպանության, Մեծ Բրիտանիայի ռեյնջերների եւ ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ստորաբաժանումները:

Լիտվան վարժանքներին ներգրավել Է ավելի քան հազար մարդ: Երկրամասի պահպանության կամավորական ծառայությունում, ինչպես Լիտվայում պաշտոնապես անվանվում են այդ ռազմականացված կազմավորումները, գրանցված Է 5,2 հազար մարդ: Նրանք համապատասխան խնդիրների կատարումը համատեղում են սովորական աշխատանքի հետ: Տարվա ընթացքում կամավորականը մոտավորապես 30 օրով ներգրավվում Է հավաքների, ամենից հաճախ դա տեղի Է ունենում հանգստյան օրերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում