Նախկին վարչակարգի կողմից Իրան ուղարկված ռազմական տեխնիկայի խմբաքանակը վերադարձվել Է Աֆղանստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական տեխնիկայի եւ ռազմամթերքի խմբաքանակը, որն անցյալ տարվա օգոստոսին Իրան Էր ուղարկվել Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանիի վարչակարգի անկման շրջանում, վերադարձվել Է Աֆղանստան: Հունիսի 8-ին այդ մասին հաղորդել Է Աֆղանստանի Ariana News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ «բեռնատարների շարասյունը, որոնցում տեղավորված են փոխադրամիջոցներ, մարտական տեխնիկա, զենք եւ ռազմամթերք», հունիսի լույս 8-ի գշերն Իրանից մեկնել Է Աֆղանստանի տարածք «Իսլամ Քալա» հսկիչ անցակետով: Ամբողջ վերադարձված գույքը Ղանդահարի նահանգում հանձնվել Է տեղական իշխանություններին: Նշվում Է, որ դա փոխադրամիջոցների եւ ռազմական տեխնիկայի առաջին խմբաքանակն Է, որն Իրանը վերադարձրել Է Աֆղանստանին երկրի նախկին կառավարության հեռացումից հետո:

«Թալիբան» արմատական շարժումն Աֆղանստանի նկատմամբ վերահսկություն հաստատելու ընդգրկուն գործողություն ծավալեց անցյալ տարվա գարնանն ԱՄՆ-ի կղմից իր զինված ուժերը երկրից դուրս բերելու որոշման մասին հայտարարությունից հետո: 2021 թվականի օգոստոսի 15-ին թալիբերն առանց մարտի մտան Քաբուլ, իսկ նախագահ Աշրաֆ Ղանին լքեց հանրապետությունը: Անցյալ տարվա սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարեցին ամբողջ աֆղանական տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, իսկ հաջորդ օրը հրապարակեցին ժամանակավոր կառավարության կազմը, որի օրինականությունն առայժմ չի ճանաչել ոչ մի երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Արամի փողոցում կկատարվի երթևեկության փոփոխություն

Սլովակիան միացել  է ՆԱՏՕ-ի «Արևելյան ժամապահ» գործողությանը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 332-ի

Հայաստանն ակնկալում է Մոլդովայի հետ համագործակցության հետագա զարգացում և երկխոսության խորացում. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ «ՋՐՎԵԺ» անտառպարկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու

Սեպտեմբերից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն. ստորագրվել է հուշագիր

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար նաև Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես էլեկտրաէներգիա մատակարարող երկիր

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Փաշինյանը հայտարարել է, թե Գարեգին Բ կաթողիկոսը պատվիրակություններ է ուղարկել տարբեր բնակավայրեր՝ հասկանալու ՀՀ-ում հեղափոխություն սկսելու հնարավորությունները