Միջազգային

Ֆինլանդիան և Շվեդիան կստորագրեն ռազմական աջակցության պայմանագիր

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան և Շվեդիան կստորագրեն ռազմական աջակցության պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի և Շվեդիայի պաշտպանության նախարարները կստորագրեն փոխըմբռնման հուշագիր հյուրընկալող երկրին աջակցելու մասին, որը ներառում է ռազմական օգնության տրամադրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ֆինլանդիայի պաշտպանության նախարարություն հայտարարությանը։

Ավելի վաղ՝ մայիսի 24-ին, Ֆինլանդիան նմանատիպ համաձայնագիր էր ստորագրել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։

«Հյուրընկալող երկրի աջակցությունը տրամադրվում է անվտանգության բոլոր իրավիճակներում: Ընդունող երկրի աջակցությունը տրամադրվում է, օրինակ՝ Ֆինլանդիայում և արտերկրում անցկացվող բոլոր միջազգային վարժանքների ժամանակ, ինչպես նաև ռազմական ճգնաժամերի կառավարման շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս համաձայնագրի ստորագրումն արագացվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին։

Մայիսի 18-ին Ֆինլանդիան և Շվեդիան, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են հանձնել դաշինքին անդամակցելու դիմումները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում