Սպորտ

Հայաստանի ընտրանին Երևանում Իռլանդիայի նկատմամբ հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ընտրանին Երևանում Իռլանդիայի նկատմամբ հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ազգերի լիգայի B ենթախմբում առաջին խմբի անդրանիկ տուրում մրցեց Իռլանդիայի հավաքականի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին նախաձեռնությանն ամբողջովին տիրել էր Իռլանդիայի հավաքականը: Հայաստանի ընտրանին երբեմն-երբեմն հակագրոհում էր:

Խաղի առաջին կեսի 45 րոպեներին Հայաստանի ընտրանին գործում էր «երկրորդ համարով»: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական՝ ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի հավաքականը կրկին պաշտպանվողի դերում էր և հույսը դրել էր հակագրոհների վրա: 74-րդ րոպեին հեռահար, դիպուկ հարվածով աչքի ընկավ 21-ամյա Էդուարդ Սպերցյանը:

Հաջորդիվ Խոակին Կապառոսի գլխավորած թիմը փորձեր էր կատարում կրկնապատկելու ստացած առավելությունը, սակայն անհաջող:

Ի վերջո, Հայաստանի ընտրանին հաղթեց նվազագույն հաշվով` հաղթանակով մեկնարկելով Ազգերի լիգայի այս մրցափուլում:

Ազգերի լիգայի A ենթախմբում Հայաստանի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին` հյուրընկալվելով Շոտլանդիայի հավաքականին: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Կարդացեք հոդվածը` العربيةEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում